ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը մեղադրել է դեմոկրատներին և լրատվամիջոցներին նախագահ Դոնալդ Թրամփին վարկաբեկելու մեջ և կոչ է արել ամերիկացիներին ապացուցել ընտրություններում, որ նրանք սխալվում են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NBC News-ին։
«Դեմոկրատները և ընդդիմադիր լրատվամիջոցներն անում են ամեն ինչ, որպեսզի վարկաբեկեն Դոնալդին կեղծ մեղադրանքներով: Տարածելով ֆեյք լուրեր, այնպես են ներկայացնում, որ իբր նա չունի ամերիկյան ընտրողների աջակցությունը»,-ասել է Մելանիան՝ հղում անելով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեին:
«Սա մի պայքար է, որը մենք պետք է միասին հաղթենք, ես խնդրում եմ ձեզ և ամերիկացիներին անձամբ արտահայտել ձեր աջակցությունը և օգնել ապացուցել, որ դեմոկրատներն ու լրատվամիջոցները սխալվում են»,-ավելացրել է առաջին տիկինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները, որի արդյունքում ամբողջությամբ վերընտրվելու են պալատի ներկայացուցիչները (435 անդամ) և Սենատի մեկ երրորդը (100 անդամից 35-ը):
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանիա Թրամփն արդեն քվեարկել են։