Քաղաքական գլխավոր 

Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Կոմմերսանտ

Կոմմերսանտի տեղեկություններով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին փոխարինելու է Բելոռուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը: Ամեն դեպքում մի բան գրեթե հստակ է, որ նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ գլխավոր քարտուղարի հարցին վերջակետ է դրվելու:

54-ամյա գեներալ-մայոր Ստանիսլավ Զասը 2015 թվականի նոյեմբերին նշանակվել է Բելոռուսի Անվտանգության խորհրդի քարտուղար և լավ ծանոթ է ՀԱՊԿ-ի աշխատանքներին:

Հայաստանը պայքարում է, որպեսզի գլխավոր քարտուղարի պաշտոնը շարունակի մնալ Երևանին, սակայն, ինչպես երևում է, Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո, հայկական կողմը կկորցնի այդ պաշտոնը:

Նույն շարքից