Բարի օր Հասարակություն Սպորտ 

Կարեն Խաչանովը հաղթեց Նովակ Ջոկովիչին և նվաճեց Փարիզում անցկացված «Մասթերս-100» շարքի մրցաշարի հաղթողի կոչումը

analitik.am

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը նվաճել է Փարիզում անցկացված «Մասթերս-100» շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։

Սա աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովի կարիերայի չորրորդ տիտղոսն էր և առաջինը՝ «Մասթերս» շարքի մրցաշարերում, ինչի շնորհիվ նա կռառնա աշխարհի 11-րդ ռակետ:

Եզրափակիչում 22-ամյա մարզիկը 7:5, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի երրորդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչին, մրցախաղը տևել է 1 ժամ 38 րոպե:

Նույն շարքից