Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

«Հանրապետություն» կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ

Հարգելի ընկերներ, համակիրներ, համախոհներ․․․

Վերջին երկու օրերին բազմաթիվ նամակներ եմ ստացել Ձեզանից՝ կապված «Լույս» դաշինքով ընտրությունների մասնակցության ձևաչափի հետ։

Երկարատև ու բազմակողմանի քննարկումների այունքում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշեցին առաջիկայում սպասվող Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել միմյանցից առանձին։

Այս պահին և ներկուսակցական, և արտակուսակցական քննարկումներ են ընթանում՝ կապված սպասվող համապետական ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մասնակցության ձևաչափի հետ։ Մոտ օրերին ամեն ինչ կհստակեցվի և կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ։

«Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյան

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին:

Նույն շարքից