Բարի օր Հասարակություն 

Իտալիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 30-ի

analitik.am

Իտալիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին հայտնում են իտալական իշխանությունները` նշելով, որ Սիցիլիայում մեկ ընտանիքի 9 անդամ է հայտնաբերվել: Զոհերից 3-ը երեխաներ են` 1,2 և 15 տարեկան: Ընտանիքի երեք անդամներին հաջողվել է փրկվել:

Ընդհանուր առմամբ Սիցիլիայում ջրհեղեղի զոհ է դարձել 12 մարդ:

Իտալիայի ներքին գործերի նախարար Մատտեո Սալվինին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իր երկրին անհրաժեշտ է մոտ 46 միլիորդ դոլար ազգային տարածքի անվտանգությունն ապահովելու համար: Նա հավելել է, որ մտադիր է հավաքել այդ գումարը:

Նույն շարքից