Հասարակություն 

Իսրայելում քրեական հեղինակության են պայթեցրել /տեսանյութ/

Թել Ավիվի հարավ-արևելյան մասում երկու ավտոմեքենա են պայթեցրել: Այս մասին հայտնում է  The Jerusalem Post-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Պայթյունի ադրյունքում երկու 30 տարեկան տղամարդ է զոհվել, կա մեկ վիրավոր: Ինչպես հայտնում է իսրայելական Kan-ը, զոհերից մեկը հանցավոր խմբավորման ղեկավարի աջ ձեռք է եղել:

Իրավապահների տեղեկություններով, միջադեպն ունի քրեական բնույթ և հնարավոր է կապ ունի հանցավոր խմբավորումների միջև պայքարի հետ:

Ոստիկանները չեն հրապարակում սպանվածի անունը:

Երկրորդ ավտոմեքենան այրվել է առաջինի պայթյունից հետո:

 

Նույն շարքից