Հասարակություն 

Սպանված լրագրող Խաշոգջիի որդիները պահանջում են իրենց հոր դին

Թուրքիայում Սաուդյանի Արաբիայի հյուպատոսարանում սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի որդիները պահանջում են իրենց հանձնել հոր դին, որպեսզի իրենք կարողանան վերջինիս հուղարկավորեն Սաուդյան Արաբիայում, հայտնում է Reuters-ը:

Լրագրողների հետ զրույցում Սալահ և Աբդուլլա Խաշոգջիները հայտարարել են, որ այս կերպ կկարողանան հարգել իրենց հոր հիշատակը և համակերպվել կորստյան ցավի հետ:

Խաշոգջիի որդիները հայտնել են, թե արդեն խոսել են սաուդյան իշխանությունների հետ և հույս ունեն, որ շուտով իրենց պահանջը կկատարվի:

Նույն շարքից