Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք գլխավոր 

Արամ Սարգսյանը ներողություն է խնդրում

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը:

Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։

Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա:

«Հանրապետությունը» մասնակցելու է Աժ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարներն իրականացնելու նպատակով: Մնացածն առաջիկայում...

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին:

Նույն շարքից