Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները մոտ մեկ ժամ առաջ ուժի մեջ են մտել

analitik.am

Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:00-ին) Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտել: Խոսքն այն պատժամիջոցների մասին է, որոնք գոյություն ունեին մինչև 2015 թվականը, երբ ստորագրվեց Իրանի հետ միջուկային պայմանագիրը:

Պատժամիջոցների թիրախն առաջին հերթին Իրանի նավթային ոլորտն է: Թիրախում են նաև բանկային ոլորտի, ծովային փոխադրումների և մի շարք այլ ոլորտներ:

Հարվածի տակ են հայտնվում ոչ միայն Իրանը, այլ նաև այն երկրները և արտասահմանյան կազմակերպությունները, որոնք կհամագործակցեն Իրանի հետ:

ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու, Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու, Եմենի ապստամբներին զենք մատակարարելու և բալիստիկ հրթիռների մշակելու մեջ:

Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը քննադատվում է վեցնյակի և Թեհրանի միջև ստորագրված միջուկային պայմանագրի մյուս անդամների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կողմից:

Իրանում նոյեբերի 4-ին մոտ մեկ միլիոն մարդ է դուրս եկել փողոց և բողոքի ակցիա իրականացրել ԱՄՆ քաղաքականության դեմ:

Նույն շարքից