Հասարակություն 

Քաղաքական վերլուծաբանն ուղիղ եթերում Դոնալդ Թրամփին ռասիստական խոզ է անվանել

CNN-ի քաղաքական վերլուծաբան Աննա Նավարոն  ուղիղ  եթերում երկու անգամ Դոնալդ Թրամփին անվանել է «ռասիստական խոզ»:

«Գրանցեք ինձ այն մարդկանց ցանկում, ովքեր կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռասիստ է: Նրա կարծիքով, մեքսիկացիները հանցագործ են և բռնարարներ, իսկ Սալվադորն ու Հաիթին` չեղած պետություններ: Նա ռասիստական խոզ է »,-հայտարարել է նա:

Երբ հաղորդավորը կրկին խոսք է տվել Նավարոյին, վերջինս բառ առ բառ կրկնել է նույն խոսքերը:

Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զինվորականների է ուղարկում սահման, որպեսզի վերջիններս կանգնեցնեն ներգաղթյալների քարավանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ 3 հազար ներգաղթյալ` Հոնդուրասից և Գվատեմալայից, շարժվում են դեպի ԱՄՆ: Մի քանի օր անց, նրանց էին միացել ևս 1,3 հազար մարդ: Ներգաղթյալների նպատակն է կամ հասնել ԱՄՆ, կամ ապաստան խնդրել Մեքսիկայից։

Նույն շարքից