Բարի օր Հասարակություն 

Պետք է պատրաստ լինենք իրադարձության ցանկացած զարգացման. Փաշինյանն Արցախում հանդիպել է զինվորների հետ

analitik.am

Խախտումները մինիմալ են և ոչ նպատակային: Արցախում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, կրակոցներ հնչում են, սակայն ընդհանուր առմամբ պայմանավորվածությունները պահպանվում են. «Պայմանավորվածությունները պահպանվում են, սակայն ոչ ամբողջությամբ: Ամեն դեպքում դա վատ չէ: Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձության ցանկացած զարգացման»:

ՀՀ վարչապետը նաև խոսել է խնդիրների մասին` հայտարարելով, թե կան այնպիսի հարցեր, որոնց լուծված կամ չլուծված լինելու մասին պետք է հարցնել հենց զինվորներից. «Եթե զինվորները կոմունիկացիայի մեջ չմտնեն, բաց քննարկումներ չլինեն, լուծումները կդժվարանան»:

Նույն շարքից