Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը եվրոպացիներին արգելում է միաժամանակ աշխատել ԱՄՆ-ում և Իրանում

Այսօրվանից Իրանի նկատմամբ ուժի մեջ մտած ամերիկյան պատժամիջոցներից հետո եվրոպական ընկերությունները չեն կարող միաժամանակ աշխատել և ամերիկյան, և եվրոպական շուկաներում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

CBS-ի հետ զրույցում Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատժելու երկրներին նրա համար, որ վերջիններիս ընկերություններն աշխատում են Իրանի հետ, սակայն այդ ընկերություններին չի հաջողվելու խուսափել ամերիկյան պատժից:

ԱՄՆ պետքարտուղարը վստահեցրել է, որ վերջին մի քանի ամիսներից մեծ թվով եվրոպական ընկերություններ են հեռացել Իրանից` չցանկանալով հայտնվել ամերիկյան պատժամիջոցների թիրախում:

Իրանում նոյեբերի 4-ի մոտ մեկ միլիոն մարդ է դուրս եկել փողոց և բողոքի ակցիա իրականացրել ԱՄՆ քաղաքականության դեմ:

Նույն շարքից