Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է վաճառել իր նավթը, չնայած ամերիկյան պատժամիջոցներին, փոխանցում է Press TV-ն:
Ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ մտան այսօր: Վաշինգտոնը նպատակ ունի զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը: Սպիտակ տունը կոչ է արել իրանական նավթի գնորդիներին հրաժարվել դրանից:
Իրանում նոյեբերի 4-ի մոտ մեկ միլիոն մարդ է դուրս եկել փողոց և բողոքի ակցիա իրականացրել ԱՄՆ քաղաքականության դեմ: Ամերիկյան քաղաքականությունը քննադատել են նաև Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան: