Հասարակություն 

Լրատվամիջոցների համար դժվար է քննադատել այն իշխանություններին, որոնք վայելում են հասարակության 80-90 տոկոսի աջակցությունը

Եթե ՀՀ քաղաքացիների գիտակցված համակրանքն առ իրենց պետության վարչապետ, խանգարում է լրատվամիջոցներին աշխատել, նշանակում է միգուցե իրենք պետք է մտածեն իրենց աշխատաոճը փոխելու մասին: Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը:

Եղոյանի խոսքերով, ոչ մի կերպ արգելված չէ համակրել իշխանությանը. «Մենք այնքան երկար ենք սովոր եղել իշխանություններին հակակրելուն կամ ընդդիմությանը համակրելուն, որ հիմա ես հասկանում եմ` այս 20 տարիներից հետո լրատվամիջոցների համար շատ դժվար է քննադատել այն իշխանություններին, որոնք վայելում են հասարակության 80-90 տոկոսի աջակցությունը: Բայց այդ խնդրի լուծման համար ես առաջարկում եմ տանել շատ թիրախավորված քննադատություն, կոնկրետ դեպքերով: Դա նաև իշխանությանն է պետք, որովհետև իշխանությունը մոնոլիտ չէ, ունի բազմաթիվ ստորաբաժանումներ, կան հազարավոր պետական ծառայողներ»:

Եղոյանը նշել է, թե բնականաբար վարչապետն ամեն օր վարչության պետի մակարդակով տեղեկացված չէ, թե ինչ է կատարվում  նախարարություններում: Սրա համար, եթե կան բացթողումներ, թերացումներ, չարաշահումներ, հենց վարչապետն է ուզում առաջինը տեղեկացված լինել դրա մասին և տալ լուծում:

Նույն շարքից