Press TV-ի եթերում Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանին հաջողվելու է շրջանցել ամերիկյան պատժամիջոցները և ստիպել ԱՄՆ-ին զղջալ:
«Միասնաբար և համատեղ ջանքերով կշրջանցենք պատժամիջոցները: Մենք ստիպելու ենք ԱՄՆ-ին զղջալ, արտասահմանցի ներդրողներ կբերենեք մեր երկիր: Մեր երկիրը կվերադառնա տնտեսական բարգավաճման ճանապարհ»,-ասել է Ռոհանին:
Ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ մտան այսօր: Վաշինգտոնը նպատակ ունի զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը: Սպիտակ տունը կոչ է արել իրանական նավթի գնորդիներին հրաժարվել դրանից:
Իրանում նոյեբերի 4-ին մոտ մեկ միլիոն մարդ է դուրս եկել փողոց և բողոքի ակցիա իրականացրել ԱՄՆ քաղաքականության դեմ: Ամերիկյան քաղաքականությունը քննադատել են նաև Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան: