Բարի օր Քաղաքականություն 

Հայաստանի դերը շատ մեծ է. Իրանի հարցում Երևանի վրա ճնշումը շատ մեծ է լինելու

analitik.am

Քաղաքագետ Վարդան Խաչատրյանը շատ իրատեսական է համարում աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, հայ-իրանական սահմանի փակման հնարավորությունը:

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խաչատրյանը, խոսելով օրեր առաջ խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ հայ-իրանական սահմանը կարող է ամեն պահի դե ֆակտո փակվել, ասաց, որ Իրանի գլխավոր աջակիցն այսօր Չինաստանն է. «Իրանը որքան էլ մեծ պետություն լինի, շրջափակված է: Ծովային հատվածներում կանգնած են ամերիկյան բազմաբնույթ էսկադրիլիաները, հարևան երկրներում, ըստ էության, փակված է ելքի հնարավորությունը, Կասպից ծովում հարաբերական իրավիճակ է: Հայաստանը եզակի հնարավորություն է, որպեսզի Իրանը վերջնականապես շրջափակված չլինի: Դրա համար Հայաստանի վրա ճնշումը շատ մեծ է լինելու»:

Խաչատրյանը նշեց, որ Չինաստանն արդեն անգամներով կրճատել է Իրանի հետ համագործակցությունը, ինչը խոսում է այն մասին, որ Իրանին ստիպելու են զիջումների գնալ, իսկ կգնա, թե` ոչ, այլ հարց է. «Հայաստանը շատ էական դեր է խաղում»:

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով է սահմանի փակումը վտանգավոր Հայաստանի համար, Խաչատրյանը նշեց, որ ամենապարզ հետևանքն այն է լինելու, որ Հայաստանը մեկ բաց սահման է ունենալու. «Երկրորդ վտանգն Իրանի հետ հարաբերությունների լուրջ վերանայումն է, իսկ Իրանը տարածաշրջանի ստրատեգիական պետություններից մեկն է»:

Նույն շարքից