Քաղաքական 

Երջանիկ են այն մարդիկ, ովքեր ապրում են երջանիկ հասարակության մեջ. Գալուստ Սահակյան

Մեր հասարակությունը երջանիկ չէ: Այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 

«Եվ դա կապ չունի՝ սոցիալապես բարելավված է՝ թե ոչ: Երջանիկ են այն մարդիկ, ովքեր ապրում են երջանիկ հասարակության մեջ: Սա այն գաղափարն է, թելադրանքներն են, որոնց փորձում ենք լուծումներ տալ»,-ասաց Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ են արել որպես իշխող կուսակցություն ՀՀ քաղաքացիների համար:

 

Ասուլիսին մի անսպասելի հարց հնչեց՝ «Ի՞նչ կմաղթեք հայ մորմոններին»: Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Դժբախտություն, որովհետև հայ կրոնը հայի կրոնն է»:

Նույն շարքից