Քաղաքական 

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել

Թուրքիայում նոր թափ է հավաքել կոռուպցիոն սկանդալը, որում ներգրավված են նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր շրջապատից բարձրաստիճան պաշտոնյաներ։

 

BBC-ն հայտնում է, որ հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, ում որդին ձերբակալվել էր կոռուպցիոն սկանդալի հետքերով:

 

Ավելի վաղ նույն գործով հրաժարական էր տվել ներքին գործերի նախարարը, ում որդին ևս ձերբակալվել է:

 

Թուրքիայի Գլխավոր դատախազությունը գործեր էր հարուցել նաև տվյալ նախարարների դեմ` խորհրդարանին խնդրելով զրկել նրանց անձեռնմխելիությունից:

 

Այս մակարդակի կոռուպցիոն սկանդալ Թուրքիայում արձանագրվում է Էրդողանի 11-ամյա կառավարման ընթացքում առաջին անգամ: Դեկտեմբերի 17-ին Թուրքիայի Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրականացրել էր «Մեծ կաշառք» գործողությունը: Անկարայում և Ստամբուլում 90 մարդ էր ձերբակալվել:
 

Նույն շարքից