Բարի օր Քաղաքականություն 

Բելոռուսի ԱԳՆ-ը` Ստանիսլավ Զասին` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու լուրերի մասին

analitik.am

Բելոռուսի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, թե նախարարությունն ինֆորմացիա չունի այն մասին, որ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը կարող է առաջադրվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Գլազը հայտարարել է, որ հարցը քննարկվելու է նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ` հավելելով, թե այս պահին դեռ հայտնի չէ որ երկրից է լինելու նոր գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ Կոմմերսանտը գրել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ետ կանչելուց հետո այդ պաշտոնը զբաղեցնելու է գեներալ մայոր Ստանիսլավ Զասը:

Նույն շարքից