Հայաստան Քաղաքական 

Հայաստանի իշխանությունները լուծում են սեփական խնդիրը. Արամ Սարգսյան

Հայաստանի իշխանությունները լուծում են սեփական խնդիրը: Այսօր` նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանը` խոսելով ԸՕ-ի տապալման մասին:

Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում տապալվեց մեկ ձայնի պակասի պատճառով:

Սարգսյանի խոսքերով, մեկ ձայն գտնելն իշխանության համար դժվարություն չէր ներկայացնում, սակայն նրանք չցանկացան որոշակի խնդիրներ ունենալ Վենետիկի հանձնաժողովի հետ, բացի դրանից հասկացան, որ գործող ԸՕ-ն լավ հնարավորություն է տալիս երկիրը միանձնյա ղեկավարելու համար:

Սարգսյանի վստահ է, որ խորհրդարանական ուժերի հետ պայմանավորվածություն կա, որի համաձայն, Հանրապետականը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հնարավորություն են ունենալու նորից ձևավորելու խորհրդարանը. «Միակ փոփոխությունը դեմքերի փոփոխությունն է: Սա ի հակառակ նրան, թե ինչպես էին խոսում, որ իբր ժողովրդավարության սկզբունքներից ելնելով պետք է անպայաման փոխեն օրենսգիրքը, հավասար պայմաններ ստեղծեն կուսակցությունների համար: Սակայն եղավ այն, ինչ եղավ»:

Արամ Սարգսյանը չի բացառում, որ գործարարներ չեն լինի ՔՊ-ի ցուցակում, սակայն մյուսների մոտ կարող են ստվերային գործողություններ կատարել, նույնը կարող են անել նաև ՔՊ-ի մոտ. «Սա համակարգի փոփոխություն չէ, մի փոքր ձևափոխված լինելու է նույն խորհրդարանը»:

Արամ Սարգսյանը չի բացառում, որ նոր խորհրդարանում կարող են նոր դեմքեր լինել, բայց մեծ փոփոխություններ ակնկալել պետք չէ. «Տպավորություն եմ ստացել, որ Սերժ Սարգսյանի կարած քաղաքական բաճկոնը, շատ է դուր եկել նաև Նիկոլ Փաշինյանին»:

Ասուլիսի մյուս հյուրը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը վստահ է, որ այս ընտրությունները լինելու են նախորդների նման, նույն կաշառքն է բաժանվելու, որն ուղղակի կարող է լինել այլ բանի տեսքով:

Նույն շարքից