Հասարակություն 

Երևանում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

2018 թվականի նոյեմբերի 7-8-ը Երևանում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որին  կմասնակցեն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 09.30-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում: Խորհրդի նիստում ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

Խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող երիտասարդական պետական քաղաքականության և այդ ոլորտում ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն է, որը ելույթ կունենա Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության զբաղվածության ապահովման բնագավառում իրականացվող պետական քաղաքականության մասին զեկույցով:

ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի գործունեության մասին ավելի մանրամասն՝ http://www.e-cis.info/page.php?id=26016 հղումով:

 

Նույն շարքից