Հայաստան Քաղաքական 

Հայտնի է, թե որտեղ է Արայիկ Հարությունյանն առաջադրելու իր թեկնածությունը

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում, որտեղ առաջադրվել է նաև նախորդ ընտրությունների ժամանակ: Այս մասին նախարարի պաշտոնակատարը հայտարարեց այսօր` նոյեմբերի 5-ին:

Լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշել է, որ ըստ արդյունքների պարզ կդառնա, թե ինքը որտեղ է լինելու ընտրություններից հետո, իսկ մինչ այդ շարունակում է պաշտոնավարել նախարարի պաշտոնում:

Ինչ վերաբերում է ՔՊ ցուցակին, Հարությունյանը հայտարարեց, որ քննարկումները շարունակում են` կարծիք հայտնելով, որ կազմվելիք ցուցակը դուր կգա հանրությանը:

Նույն շարքից