Հասարակություն գլխավոր 

Հաջորդ տարի ուսուցիչների աշխատավարձերը չեն բարձրանա. Նախարարի պաշտոնակատար

Այսօր` նոյեմբերի 5-ին, խորհրդարանում «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, խոսելով հաջորդ տարի ուսուցիչների և գիտնականների աշխատավարձերի մասին, հայտարարեց, որ այս պահին բարձրացում չի նախատեսվում` հույս հայտնելով, որ օպիտիմալացումների ճանապարհին կլինի:

Ինչ վերաբերում է հարցին, որ օպտիմալացման արդյունքում որոշ ուսուցիչներ դուրս կմնան դպրոցներից, Հարությունյանն ասաց, որ հիմա միջազգային գործընկերների հետ քննարկումներ են ընթանում, որպեսզի վերապատրաստումների շնորհիվ հնարավոր լինի նրանց այլ ոլորտներում աշխատանքի տեղավորել. «Մենք հիմա մեր միջազգային գործընկերների հետ քննարկում ունենք, որ վերապատրաստումներ լինեն, և այս մասնագետներն այլ ոլորտում աշխատանք գտնեն»:

Նախարարի պաշտոնակատարը խոսեց նաև ուսուցիչների վարկանիշը բարձրացնելու անհրաժեշտության մասին` նշելով, որ այդ ուղղությամբ այս պահին որոշակի աշխատանքներ են տարվում։

Նույն շարքից