Այսօր` նոյեմբերի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, խոսելով Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու մասին, ասաց, որ նախարարության դիրքորոշումը բացասական է, սակայն, հաշվի առնելով առանձին հայտերը և սոցկայքերում քննարկումները, կազմակերպվել է հանրային քննարկում:
Մակունցը նշեց, որ վերջնական որոշում կայացնողը Մշակույթի նախարարությունը չէ` հավելելով, որ քննարկումներին մասնակցելու են փորձագետներ, որոնց հարց ուղղելու հնարավորություն կլինի, այնուհետև որոշում կկայացնեն համապատասխան գերատեսչությունները` Տրանսպորտի նախարարությունը կամ Ավիացիայի կոմիտեն: