Հայաստան Քաղաքական 

Ռեյտինգային կարգով մասնակցելու եմ ընտրություններին. Լիլիթ Մակունց

Ռեյտինգային կարգով մասնակցելու եմ ընտրություններին, իսկ թե ինչ կլինի հետո, կորոշի քաղաքական թիմը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը` հավելելով, որ նպատակ ունեն ունենալու և լավ խորհրդարան, և լավ կառավարություն:

Մակունցը նշել է, որ կանգնած է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստեղծման ակունքներում, սակայն իր աշխատանքի բնույթից ելնելով չի անդամագրվել կուսակցությանը, իսկ երբ նախարար նշանակվեց, որոշում կայացրեց անդամագրվել ՔՊ-ին:

Նախարարի պաշտոնակատարը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն համայնքներում:

Ավելի վաղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին հայտնել էր նաև ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նույն շարքից