Միջազգային Քաղաքական Տնտեսություն 

Ադրբեջանը դադարեցրել է նավթի ներկրումն Իրանից և դիմել է «Газпром»-ին

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Ադրբեջանը 2018թ. հոկտեմբերից դադարեցրել է նավթի առքն Իրանից։ Այս մասին հայտնել է  «Turan» լրատվական գործակալությունը` նշելով, որ այդ պատժամիջոցների պատճառով Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կորցնելու է իր կողմից ներկրվող գազի ուղիղ կեսը։

Այդ համատեքստում «SOCAR»-ն արդեն հասցրել է դիմել ռուսական «Газпром» ընկերությանը՝ առաջարկելով երկարաձգել ռուսական գազի առքը մինչև 2020թ.-ը։ Ռուսական գազի առքի պայմանագիրը սպառվում էր 2018թ. դեկտեմբերին։

Թեմայի վերաբերյալ «SOCAR»-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովն ասել է.

«Մենք Газпром-ին  առաջարկել ենք պայմանագիրը երկարաձգել մինչև 2020թ.-ը։ Նավթի առքի ծավալները հստակեցվելու են՝ ելնելով կոմերցիոն հետաքրքրություններից։ (Տարեկան մինչև 1մլրդ խմ)։ Մենք կարծում ենք, որ խողովակաշարերը չպետք է դատարկ մնան»։

Ադրբեջանական աղբյուրը մեջբերել է նաև թեմայի վերաբերյալ Газпром-ի փոխտնօրեն Ալեքսանդր Մեդվեդևի՝  նախորդ շաբաթ արած հայտարարությունը․

«Ռուսական գազի մատակարարումն Ադրբեջան, իրականացվում է ըստ գործող պայմանագրի, իսկ ինչ վերաբերում է համագործակցության հետագա հեռաննկարներին, ապա ասեմ, որ մենք միշտ բաց ենք երկխոսության համար»։

Աղբյուր` Turan

Նույն շարքից