Իրանցի գեներալ Քասիմ Սուլեյմանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին պատասխանել է Ինսթագրամի իր էջում հետաքրքիր լուսանկար հրապարակելով: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Գահերի խաղը» ֆիլմի մեմին:
Նոյեմբերի 2-ին Թրամփը վերոնշյալ ֆիլմի ոճով լուսանկար էր հրապարակել` հայտարարելով «Պատժամիջոցները մոտ են. Նոյեմբերի 5»: Այս կերպ Թրամփը ցանկացել է Թեհրանին հիշեցնել, որ նոյեմբերի 5-ից պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու:
Իրանցի գեներալը նույն ոճով է պատասխանել Թրամփին` նմանատիպ լուսանկար հրապարակելով և անելով հետևյալ գրառումը «Ես կհաղթահարեմ»:
Ավելի վաղ հայտնի ֆիլմը հեռարձակող HBO հեռուստաընկերությունը Թրամփին մեղադրել էր առևտրային նշանն անօրինական կերպով օգտագործելու մեջ: