Հասարակություն 

Ի՞նչ թեմայով կարող էին զրուցել սեքսուալ ծառայություններ մատուցած տրանսգենդեր Կարաբինան և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը

analitik.am

Համացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդունել ԼԳԲՏ համայնքի ակտիվիստ Գարիկ անունով հայտնի երիտասարդին: Թե ինչի մասին են եղել քննարկումները, հայտնի չէ, ԿԳ նախարարությունն այդ մասին ինֆորմացիա չի հրապարակել: Նշենք, որ Գարիկ անունով անձը ԼԳԲՏ համայնքում հայտնի է՝ որպես Կարաբինա: Ներկայացնում ենք նաև տեսանյութ, որի հերոսներից մեկը հենց Կարաբինա անունով Գարիկն է: ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը նաև պատմում է այն մասին, որ ակտիվ մասնակցել է Թավշյա հեղափոխությանը, փողոցներ փակել և հույս հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կկարողանա ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ավելի լայն իրավունքներ տալ՝ նշելով, որ նախկին իշխանությունների օրոք նրանց հետապնդում էին:

Անհասկանալի է, թե ինչի մասին կարող էին զրուցել ՀՀ ԿԳ նախարարը և  սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցած ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը, հետևաբար գրավոր հարցում ուղարկեցինք ՀՀ ԿԳՆ: Հուսանք պատասխան կստանանք:

Նույն շարքից