Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը հույս ունի նոր միջուկային պայմանագիր ստորագրել Իրանի հետ. Պոմպեո

ԱՄՆ-ը հույս ունի, որ Իրանի հետ նոր միջուկային պայմանագիրը հնարավոր է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցները: Այդ պատժամիջոցների թիրախում է ոչ միայն Իրանը, այլ նաև այն երկրները և արտասահմանյան կազմակերպությունները, որոնք կհամագործակցեն Իրանի հետ: ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում հայտնվել է առաջին հերթին իրանական նավթային ոլորտը:

Ավելի վաղ Իրանի հետ նոր միջուկային պայմանագրի մասին խոսել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` նշելով, թե Սպիտակ տունը ցանկանում է նոր ավելի համապարփակ պայմանագիր ստորագրել Թեհրանի հետ` մեկընդմիշտ փակելով Իրանի առջև դռները միջուկային զենք ստեղծելու ճանապարհին:

2015 թվականին Իրանը միջուկային պայմանագիր ստորագրեց վեցնյակի` Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիա և Գերմանիա, հետ, սակայն ավելի ուշ Դոնալդ Թրամփը որոշեց ու դուրս եկավ պայմանագրից` նախընտրելով պատժամիջոցների ուղին: Սպիտակ տան այս քայլը դատապարտվել է վեցնյակի մյուս անդամների կողմից:

Նույն շարքից