Քաղաքական Հասարակություն 

Միջազգային հանրությունը քննադատել է Ճապոնիայի վարչապետին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այցելել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վիճահարույց տաճար, ինչին արձագանքել է միջազգային հանրությունը:

 

Խոսքը Յասուկունի համալիրի մասին է, ուր իր պաշտոնավարման տարեդարձի օրն այցելելով` Աբեն ասել է, թե Ճապոնիան պետք է այնպես անի, որպեսզի մարդիկ այլևս երբեք չտառապեն պատերազմից: Սա տեղի է ունեցել Չինաստանի հետ սահմանային վեճերի ֆոնին, հայտնում է BBC-ն:

 

Յասուկունի տաճարում պատվում են ճապոնացի մի քանի ռազմական հանցագործների հիշատակը, իսկ Սեուլն ու Պեկինն այդ կառույցը համարում են Ճապոնիայի պատերազմական ագրեսիայի խորհրդանիշ: Չինաստանը, Gazeta-ի փոխանցմամբ, դատապարտել է այս այցը: Ի պատասխան Աբեն ասել է, որ իր այցով չէր ցանկանում վիրավորել հարևան երկրներին: Այցն ուղղակի կապված է ներքաղաքական դժվարությունների հետ:

 

Իր 5-ամյա պաշտոնավարության ընթացքում Աբեն առաջին անգամ է այցելել Յասուկունի:

Նույն շարքից