Հայաստան Քաղաքական 

Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն կստանա. Հայտնի է նաև նրան փոխարինողի անունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Կոմերսանտը» լուր տարածեց, որ Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելոռուսի ԱԱԽ քարտուղար Զասը։ Դրան զուգահեռ մերոնք շրջանառության մեջ դրեցին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, ում թեկնածությունը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին շրջանառվում էր մինչ Խաչատուրովի նշանակումը, դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ով ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար։

Հարությունյանն անգամ ասուլիս տվեց։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ ՀԱՊԿ նոր քարտուղարի հարցում բանակցությունները շարունակվում են՝ հարցը փակ չէ։ Բելոռուսի ԱԳՆ-ն նույնպես հայտարարեց, որ Զասի նշանակման հարցը որոշված չէ։

Մեր աղբյուրներն ասում են, որ Զասի թեկնածությանը դեմ է ռուսական կողմը, ուստի Բելոռուսը փորձում է այլ թեկնածու առաջադրել։ Եթե չհաջողվի, ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ նախագահությունը կանցնի ղազախներին։

Հայաստանի ներկայացուցչի նշանակումը փորձագետները քիչ հավանական են համարում։ Սակայն Վաղարշակ Հարությունյանին խոստացել են, որ եթե իր նշանակումը չստացվի, առաջիկայում կնշանակեն ՀՀ ԱԱԽ քարտուղար, իսկ այս ընթացքում պրոբլեմներ արձանագրած Արմեն Գրիգորյանին ընտրություններից հետո կտանեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղը»։

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից