Բարի օր Հասարակություն 

Անձրևները կշարունակվեն

analitik.am

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` նաև մառախուղ, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի գիշերը 4-5 աստիճանով կբարձրանա:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`            22.50C (1990 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`                -5.10C (1978 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`             7.40C

 

Նույն շարքից