Բարի օր Հասարակություն 

Ավտովթար` Երևանում. Կա 4 զոհ

analitik.am

Նոյեմբերի 6-ին, ժամը 01:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է Ճանապարհային ոստիկանության անցակետի շենքի պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, տուժածը (տղամարդ, ինքնությունը չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է ևս 3 տղամարդու դի (ինքնությունը չպարզված):

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից