Ինտերֆաքսի հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նոյեմբերի 11-ին Փարիզում Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, չեն կարող լիարժեք հանդիպում անցկացնել, սակայն ոտքի վրա կքննարկեն հետագայում նման շփումների հնարավորությունը:
Պեսկովի խոսքերով, հանդիպման չկայանալու պատճառն Առաջին աշխարհամարտին նվիրված միջոցառումների հագեցած գրաֆիկն է:
Ավելի վաղ ԱՄն նախագահը հայտարարել էր, որ Պուտինի հետ իր հանդիպումը Փարիզում չի կայանա` հավելելով, որ նման հանդիպում կլինի նոյեմբերի վերջին Արգենտինայում կայանալիք G20 գագաթաժողովի ժամանակ: