Կեմերովոյի երկրամասի Յուրգա քաղաքում մասնավոր տանը տեղի ունեցած հրդեհի արդյունքում 8 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը` հավելելով, որ զոհերից 6-ը երեխաներ են:
Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Նախնական գնահատականներով, ողբերգական ելքով միջադեպի պատճառ կարող են դարձած լինել հոսանքի կարճ միացումը կամ կրակի հետ անզգույշ վարվելը:
Հարուցվել է քրեական գործ: