Հասարակություն 

Պատգամավորին ձերբակալել են Չեխիայում կեղծ եվրոյով մոր համար նվեր գնելու փորձի ժամանակ

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Լոզովոն Չեխիայում ձերբակալվել է կեղծ եվրոյով առևտոր անելու փորձի ժամանակ: Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Միջադեպը տեղի է ունեցել Պրահայի օդանավակայանում, որտեղ պատգամավորը փորձել է նվեր գնել մոր համար: Չեխական օրենքների համաձայն, կեղծ թղթադրամ օգտագործելը հավասարեցված է դրա արտադրությանը, դրա համար պատգամավորին ձերբակալել են:

Ավելի ուշ պարզվել է, որ պատգամավորի մոտ հայտնաբերված եվրոն նրան տվել է օգնականը, ով իր հերթին այդ գումարը ստացել է տարադրամի փոխանակման արդյունքում: Պատգամավորին ազատ են արձակել:

Նույն շարքից