Իրավական Հասարակություն 

Կրակոցներ` Երևանում. Կա վիրավոր

analitik.am

Երեկ` նոյեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ն. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանոթյան փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։

Մանրամասն`  shamshyan.com

 

Նույն շարքից