Հասարակություն 

Մի արեք նման բաներ. Արթուր Մեսչյանը լրջագույն խնդիրներ է խոստանում

Ապօրինի շինարարությանը վերջ, հողազավթմանը վերջ, չի լինելու օրինականացում, մի ստեղծեք ձեզ համար խնդիրներ: Այսօր` նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Փոխարենը Մեսչյանը խոստացավ բոլոր հնարավորություններով հեշտացնել բոլոր նրանց կյանքը, ովքեր կաշխատեն օրինական դաշտում:

Երևանի գլխավոր ճարտարապետը խորհուրդ տվեց անօրինական ճանապարհով շինարարություններ անողներին ետ կանգնել ճանապարհից` հակառակ դեպքում լրջագույն խնդիրներ խոստանալով նրանց. «Ես հասկանում եմ, որ ահռելի քանակությամբ մարդկանց համար վատամարդ եմ դուրս գալիս, բայց ես դրան կդիմանամ, որովհետև այս ամեն ինչը նպաստելու է, որ մեր Երևանն ավելի լավը լինի»:

Մեսչյանը հայտարարեց, որ վերջին շրջանում աբսուրդ թույլատվություններ են տրվել, հիմա ինքը չի կարող այդ ամբողջ սխալները շտկել` հավելելով, որ մեկ առ մեկ հանդիպում է ճարտարապետների և շինարարների հետ իրավիճակն ինչ-որ չափով շտկելու համար: Նա նշեց, որ արդեն որոշակի հաջողությունների հասել է և որոշ ագրեսիվ նախագծեր փոփոխության են ենթարկվել:

 

Նույն շարքից