Ինձ համար ողբերգություն է, երբ հողազավթումով ապօրինի շինարարություն է կատարվում: Այսօր` նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` հավելելով, որ այդ հարցում սարսափելի խիստ են լինելու:
Մեսչյանն ապա դիմեց սրճարանների սեփականատերերին` զգուշացնելով վերադառնալ սահմանների մեջ. «Նրանք, ովքեր վերջին ժամանակներում իրենց տրամադրված սահմաններից դուրս են եկել և իրենց սեղանիկներով ու բեսետկաներով զբաղեցրել են կանաչ տարածքներ, խնդրում եմ ձեզ` մինչև գարուն վերադարձեք ձեր սահմաններ, հակառակ դեպքում մեծ խնդիրներ եք ունենալու»:
Երևանի գլխավոր ճարտարապետը հայտարարեց, որ հատկապես Երևանի կենտրոնում կանաչ տարածքներին մեծ ուշադրություն է դարձվելու, իսկ նրանք, ովքեր կանաչ տարածքում ապօրինի շինարարություն են արել, նրանց չի նախանձում, որովհետև վերջիններս մեծ խնդիրներ են ուեննալու: