Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կառավարությունից և խորհրդարանից փոխգործակցություն է պահանջել Ասոցացման համաձայնագրի շուրջ Եվրամիության հետ բանակցությունների ընթացքում, հաղորդում է ria.ru-ն:
«Կառավարությունից և խորհրդարանականներից սերտ համագործակցություն եմ ակնկալում Ուկրաինային շահավետ և երկրի ազգային շահերին համապատասխանող համաձայնագրի պատրաստման շուրջ բանակցությունների անցկացման ընթացքում»,- ասել է Յանուկովիչը հինգշաբթի Ռեգիոնների խորհրդի նիստի ժամանակ:
Նա ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման պատրաստության աշխատանքների կասեցումն անվանել է վերաիմաստավորում: «Մենք շարունակում ենք Եվրոպական միության հետ մեր երկխոսությունը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը: