Այսօր` նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, խոսելով առաջին անգամ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հեռանալու մասին, հայտարարեց, որ նախագահի ախրանայի պետը կյանքը կերել էր. «Նա իմ կաբինետից դուրս չէր գալիս: Ասում էր, որ պետք է շինարարության թույլատվություն տամ, իսկ ես չէի տալիս, հետո զանգում էին ու ասում էին` պարոն Մեսչյան, Դուք գիտեք արդյոք, թե ում եք ոչ ասել: Ես էլ ասում էի` ով ուզում ա լինի, իմ գլխին Աստվածն է, իմ քաղաքն է: Եթե ես Երևանի գլխավոր ճարտարապետն եմ, իրավասություն ունեմ ասելու ոչ, եթե նման իրավասություն չկա, պետք չէ աշխատել գլխավոր ճարտարապետ»:
Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ:
Մեսչյանը խոսեց նաև Հյուսիսային պողոտայի մասին` հայտարարելով, որ այն դարձել է Երևանի ամենասիրելի տեղերից մեկը և բոլոր նրանք, ովքեր բողոքում են այդ պողոտայից, զբոսնում են այնտեղ: