Քաղաքական Միջազգային 

Պուտին-Թրամփ հանդիպմանը խանգարել է Մակրոնը

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Փարիզում ամբողջական ֆորմատով հանդիպման անցկացմանը խանգարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Այս մասին հայտնում է Կոմմերսանտը:

Պարբերականի տեղեկություններով, ֆրանսիական կողմը չի ցանկացել, որ բանակցություններն իրենց վրա հրավիրեն ուշադրությունը, որը պետք է լինի Առաջին աշխարհամարտի տոնակատարության վրա: Մակրոնը դիմել է Պուտինին և Թրամփին ամբողջական ֆորմատով բանակցություններ չանցկացնել տոնակատաարության վրա ստվեր չնետելու համար:

Ավելի վաղ հանդիպման չկայանալու մասին հայտարարել էին ինչպես Թրամփը, այնպես էլ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նույն շարքից