Հասարակություն 

Բոլորը բողոքում են հյուսիսային պողոտայից, բայց այդ նույն բողոքողների 90 տոկոսը երեկոյան քայլում է այդ փողոցում․ Արթուր Մեսչյան

Վարչապետն ունի մի մեծ պրոբլեմ, ինքն ամեն ինչ չի կարող իմանալ, և ինքը ստանում է այն ինֆորմացիան, որն ասում են իր խորհրդականները։ Այսօր՝ նոյեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ հավելելով, որ ըստ երևույթի, կատարվել է ինչ-որ թյուրիմացություն․ «Ի՞նչ է նշանակում երկու կամ երեք մետր հուշարձանը ետ քաշել, նշանակում է քանդել, այսինքն նշանակում է հուշարձանի արժեքային համակարգը բերել զրոյի։ Ես ձեզ ասում եմ, որ ես չեմ քանդելու, եթե ես վերցրել եմ Երևան քաղաքի ճարտարապետության պատասխանատվությունը, ուրեմն ի վերջո վերջնական պատասխանը տալիս եմ ես։ Ես չեմ խառնվում մնացած գործառույթների մեջ, որն իմ ոլորտից դուրս է, բայց այն ինչը որ իմ ոլորտի մեջ է, կներեք, դա իմ պատասխանատվությունն է։ Ոչ, չի տեղափոխվելու, չի քանդվելու, պետք է ռեստավրացվի։ Եվ կառուցապատողը, որն այդտեղ շինարարություն է անում պետք է ֆինանսավորի այդ կառույցի ռեստավրացիան»։

Մեսչյանը նաև հայտնեց, որ բոլորը բողոքում են հյուսիսային պողոտայից, բայց այդ նույն բողոքողների 90 տոկոսը երեկոյան քայլում է այդ փողոցով․ «Եկեք ազնիվ լինենք, հյուսիսային պողոտան դարձել է Երևանի ամենասիրված տեղերից մեկը և իմ համար բողոքը հասկանալի կլիներ, եթե այդտեղ ոչ ոք չքայլեր»։

Նա հավելեց նաև, որ երբ առաջին անգամ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետ, այդ ժամանակ հրահանգ է տրվել հյուսիսային տարածքի բոլոր հողատարածքները վաճառել, բայց նա կանգնեցրել է այդ աշխատանքները․ «Միակ բանը, որ ես կարողացա անել, դա հենց հյուսիային պողոտայի հողատարածքների վաճառքը կասեցնելն էր»։

Նույն շարքից