Քաղաքական գլխավոր 

ԱՄՆ-ն ասում է, թե Հայաստանը պետք է հասկանա իրեն, որ ցանկանում է ճզմել Իրանին. Սարգսյան

Իրանի մասով Հայաստանի վարած քաղաքականության նկատմամբ ամերիկյան կողմից ընկալումը դեռ կա: Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան ամենաիսրայելամետ ադմինիստրացիաներից մեկն է և հենց դրանով է պայմանավորված նաև այն քաղաքականությունը, որը Սպիտակ տունը վարում է Իրանի նկատմամբ:

Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ-ի կողմից ընկալում կա Հայաստանի աշխարհագրության մասով, սակայն այդ նախադասությունն ասվելուց հետո ասվում է նաև, որ Հայաստանն էլ պետք է ԱՄՆ-ին հասկանա, որը ճզմելու է Իրանին այնքան, որքան հնարավոր է: Հենց այդ բառն է օգտագործել Բոլթոնը թե բաց, թե փակ հանդիպումների ժամանակ:

Քաղաքագետը հայտնեց, որ այսօր ԱՄՆ-ում օրենսդիր մարմնի ընտրություններ են, ընտրվելու է կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ և սենատի 35 տոկոսը, դրանից նաև արտաքին քաղաքական որոշ մարտրահրավերներ են կապված լինելու: Սարգսյանի կարծիքով, եթե ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն վերցնեն, ինչն ինքը կանխատեսում է, միգուցե արտաքին քաղաքականության վրա որոշակի ճնշում լինի: Սակայն սենատում լուրջ շանսեր ունեն հանրապետականները  և Թրամփի թիմը մեծամասնությունը պահելու լուրջ հնարավորություն ունի:

Նույն շարքից