Քաղաքական 

Զաֆեր Չաղլայանը պաշտոնը նոր նախարարին փոխանցելու ընթացքում չի կարողացել զսպել արցունքները

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական տված Զաֆեր Չաղլայանը պաշտոնը նոր նախարարին փոխանցելու ընթացքում չի կարողացել զսպել արցունքները։

 

Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, Չաղլայանն ասել է, թե սկանդալն ուղղված է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Իսկ երբ ասել է, որ նախարարության ընթացքում ինքը շատ է անտեսել իր ընտանիքը, արդեն նախկին նախարարի աչքերը լցվել են։

 

«Վարպետորեն պատրաստված դավադրության զոհ ենք դարձել։ Ինձ թշնամացածներին դատապարտում եմ։ Աստծո կամքով մի օր ամեն ինչ ջրի երես դուրս կգա։ Սկանդալն ուղղված է ամենաազնիվ աշխատող վարչապետին»,-ասել է նա։

Նույն շարքից