Որ լուրերը տարածվում են, ուրեմն մի բան կա էլի: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը` պատասխանելով հարցին, թե տեղեկություններ կան, որ ինքը ՔՊ-ի ցուցակով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:
Ցոլակյանն առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով Շիրակի մարզում, իսկ թե ինչպես են դրան վերաբերում շիրակցիները, նախարարի պաշտոնակատարի խոսքերով, պետք է հարցնել հենց վերջիններիս:
ՀՀԿ խմբակցության նախկին անդամը նշեց, որ երբեք կուսակցական չի եղել և չի էլ լինելու, հետևաբար չի պատրաստվում անդամագրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: