Քաղաքական 

Ուկրաինան պատրաստվում է դիտարկել Ռուսաստանի հետ Մաքսային միություն ստեղծելու մասին պայմանագիրը

Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է մոտ ժամանակներս դիտարկել Ռուսաստանի հետ Մաքսային միություն ստեղծելու մասին պայմանագիրը: Նման տեղեկություն է ստացել LB.ua-ն, գրում է lenta.ru-ն:

 

«Միասնական մաքսային տարածքի ստեղծման և Մաքսային միության ձևավորման մասին» պայմանագիրը, որը ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին (Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև), Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է քննարկել փետրվարի վերջին: Դա հետևում է կառավարության գրաֆիկից, որի պատճենը թերթի տրամադրության տակ է:

 

Կառավարության աղբյուրը լրագրողներին հաստատել է փաստաթղթի իսկությունը, սակայն նշել, որ դրա հետ կապված որոշում դեռ չի ընդունվել:

Պլան-ժամանակացույցը, ինչպես նշվում է, մշակվել է վարչապետ Նիկոլայ Ազարովի առաջադրանքով:

 

Փաստաթղթում, որը ստորագրել է Ազարովը, նշվում է, որ նիստերին կառավարությունը կքննարկի Մաքսային միության միջազգային համաձայնագրերը, որոնց կարող է միանալ Ուկրաինան:

Նույն շարքից