Միջազգային Քաղաքական 

Բելոռուսում ռուսական ռազմական բազա չի լինի. Լուկաշենկո

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի տեսնում իր երկրում ռուսական ռազմական բազա ունենալու անհրաժեշտություն: Այս մասին նա հայտարարել է այսօր` նոյեմբերի 6-ին` հավելելով, որ Բելոռուսն ունակ է սեփական ուժերով պաշտպանել իր տարածքը:

Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանի հետ իր երկիրը գտնվում է ռազմաքաղաքական միության մեջ, դրա համար էական չէ` կլինի երկրի տարածքում ռուսական զորք, թե` ոչ:

Բելոռուսի նախագահի խոսքերով, ռուսական բազան երկրի տարածքում չեն տեղակայում, որովհետև այն պետք չէ, այլ ոչ թե նրա համար, որ ցանկանում են ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալ:

Նույն շարքից