Բարի օր Հասարակություն 

Չենք կռվել նրա համար, որ ոմն ԼԳԲՏ համայնք փորձի ոչնչացնել մեր հայկական ազգային մտածելակերպը. Ապրիլյան պատերազմի մասնակից, «Երիտասարդ կյանք» ՀԿ նախագահ

analitik.am

Վերջերս Հայաստանում ակտիվացել է միասեռականության քարոզչությունը: Այս հարցի շուրջ Analitik.am-ը զրուցեց «Երիտասարդ կյանք» ՀԿ նախագահ, «Մենք» դիմադրական շարժման անդամ Կամո Հակոբյանի հետ:

Հակոբյանը նախ նշեց, որ «Մենք» դիմադրական շարժումը կազմված է 22 հասարակական կազմակերպություններից, անհատներից և կուսակցություններից, ովքեր չունեն անձնական գովազդի միտք, այլ հավաքվել ենք մտքի շուրջ, որպեսզի պահպանեն հայկական ավանդական ընտանիքի հասկացողությունը և ազգային արժեքները. «Ես, որպես «Երիտասարդ կյանք» ՀԿ նախագահ, տեսնելով «Հայք» քաղաքացիական նախաձեռնության շարժումն ու իրենց ակցիան քաղաքապետարանի դիմաց, հասկանալով, որ այդտեղ «ես»-երի խնդիր չկա և բոլորով են պայքարում, հասկացա, որ մեր շարժումը, որն անվանել էինք «Դեմ եմ», պետք է միանա այդ շարժմանը և կազմավորվի «Մենք» դիմադրական շարժում, որտեղ բոլորիս կարծիքները համընդհանուր են և նպատակը մեկն է: Նպատակն այն է, որ ոչ թե թույլ չտանք, որ ԼԳԲՏ ֆորումը տեղի ունենա կամ ովքեր Տերյան փողոցի բազմաբնակարան շենքում կախել էին դրոշակները, հանեն ու վերջ՝ դրանով հարցը չի սահմանափակվում, քանի որ նրանք մեր երկրում հստակ գործունեություն են կատարում ու քարոզչության միջոցով տարածում են իրենց այլասերվածությունը: Մեր հստակ պահանջն այն է, որ մշակվի և սահմանվի այնպիսի օրինագիծ, որտեղ կսահմանափակվի նրանց ազատ քարոզչությունն ու գործունեությունը մեր երկրում, թեկուզ քրեական պատասխանատվության ենթարկելով, քանի որ նրանց գործունեությունն առաջին հերթին վտանգ է հանդիսանում ազգային անվտանգության համար, ինչպես նաև չի բացառվում, որ հետագայում կարող է բնաջնջել հայի անունը հայ աշխարհի պատմությունից: Վերջերս դրսում հանդիպեցի 2 աղջկա, ովքեր ձեռք-ձեռք բռնած քայլում էին, և մի աղջկա վրա հին «Pink Floyd» խմբի եռանկյունաձև նշանն էր, որն էլ ԼԳԲՏ համայնքի լոգոն է,  որի վրա կային  ծիածանի 6 գույները, բացի կապույտից: Նրանց հարցրեցի, թե ի՞նչ նշանակություն ունի դա, և նա բացատրեց, որ դա «Pink Floyd» խմբինն է, հարցրեցի նաև տեղյա՞կ է, որ դա ԼԳԲՏ համայնքի լոգոներից մեկն է, ասաց որ տեղյակ է, պարզվեց նաև, որ այդ աղջիկները, որ դեռ 14-15 տարեկան էին, սիրում են միմյանց:

Ես ոչ թե իրենց դեմ եմ, այլ իրենց պաշտպանողներին, ովքեր ասում են, որ դա նորմալ է: Նույնասեռականության փաստը շատ հնուց է եկել՝ Մակեդոնացու ժամանակներից, և այդ երևույթն անհնար է վերացնել, որովհետև դա եղել է, կա ու կլինի, բայց մենք ուզում ենք, որ դա լինի սահմանափակ, առանց քարոզչության, ինչպես եղել է շատ տարիներ առաջ: Եթե իրենք ունեն ոչ ավանդական սեռական կողմորոշում, թող դա պահեն տանը կամ ԼԳԲՏ-ի գրասենյակներում, ոչ թե դեռահասների շրջանում քարոզեն և շեղեն ավանդական ընտանեկան դաստիարակությունից:

Հակոբյանը նաև նշեց, որ իրենց հարցազրույցներից մեկից հետո Մայր Աթոռից կապ են հաստատել իրենց հետ և ասել, որ հայտարարությամբ են հանդես գալու. «Իմ կարծիքով, ԼԳԲՏ ֆորումի անդամներն իրավունք չունեն մտնել եկեղեցի, քանի որ Աստվածաշնչում կա փաստ՝ Սոդոմի և Գոմորի վերաբերյալ, որն ավելի շատ պատժելի է Աստծո կողմից, եթե կրոնական տեսանկյունից դիտարկենք: Այդ օրինակն Աստվածաշնչում արդեն վկայում է այն մասին, որ մեր եկեղեցին և քրիստոնեությունն ի սկզբանե դեմ է այդպիսի այլասերվածության»:

Նշենք, որ «Մենք» դիմադրական շարժումը կազմավորվել է նոյեմբերի 1-ից, բայց արդեն 4 ամիս է «Հայք» նախաձեռնությունն ակցիաներ է անցկացնում՝ ուղղված նրան, որ ԼԳԲՏ ֆորումը չկայանա և հետագայում էլ նման ֆորումների անցկացումը սահմանափակվի հստակ օրինագծով. «Մեր հետագա քայլը լինելու է այն, որ նոյեմբերի 10-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում իրականացնելու ենք հանրահավաք, որի ընթացքում կխոսենք բոլոր խնդիրների մասին, ինչպես նաև կասենք, թե ինչ լուծումներ ենք տեսնում: Մեր լուծումներն են՝ իշխանությանն առաջարկել, որ հստակ օրինագիծ ընդունվի, որը կարգելի ԼԳԲՏ անձանց  քարոզչությունն ու գործունեությունը, որովհետև դա մեծ վտանգ է պարունակում: Եթե նայենք քաղաքական տեսանկյունից, իմ կարծիքով, իշխանությանը նպատակահարմար է, որ այդ ֆորումը տեղի ունենա, այն պատճառով, որ մենք կապեր ենք ստեղծում Եվրոպայի և այլ երկրների կազմակերպությունների հետ, որոնք նաև, իրենց  կապերի ու պայմանագրերի միջոցով արդեն ճնշում են գործադրում, որպեսզի փոքրամասնությանը, որոնք, ցավոք, արդեն մեծամասնություն են կազմում, տան արտոնություններ, ինչպես նաև մշակվի օրինագիծ, որի շնորհիվ նրանց իրավունքներն անխտիր պաշտպանված կլինեն մեր երկրում»:

Հակոբյանը նաև նշեց, որ իր ՖԲ էջում Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել այն մասին, որ վերջինս օրեր առաջ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց, որ տեղյակ չէ ԼԳԲՏ  ֆորումը կայանալու է, թե ոչ, և նշեց նաև, որ կճշտի, բայց դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ. «Հետաքրքիր է՝ ինչո՞ւ չի արձագանքում այդ փաստին այն պարագայում, երբ երկրում ձևավորվում են շարժումներ` ուղղված ազգային արժեքների և ավանդական ընտանիքի պահպանմանը, որոնց ընդհանուր նպատակն է թույլ չտալ ԼԳԲՏ համայնքի քարոզն ու գործունեությունը, որն իր հերթին ազգային անվտանգության հարց է։ Հարցս նաև ուղղում եմ բոլոր այն կուսակցություններին, որոնք բազմիցս իրենց ելույթներում հանդես են եկել այն հայտարարությամբ, որ իրենց համար կարևորը ժողովրդի կամքն է, և իրենց գործունեությունը միայն հայ ազգի և ժողովրդի շահերից է բխում։ Այսպիսով, ինչո՞ւ դեռ ոչ մի կուսակցություն չի հայտնել իր դիրքորոշումն այս աղետալի հարցի վերաբերյալ: Արդեն 4 ամիս է, որ այդ մասին տեղյակ ենք մենք, 2 ամիս է, որ տեղյակ է ժողովուրդը, թե հավաքների և թե երթերի միջոցով, բայց երկրի ղեկավար պարոն Փաշինյանը տեղյակ չէ՞: Ինչո՞ւ և ինչո՞վ է զբաղվում ներկայիս կառավարությունը և ազգային անվտանգությունն այն դեպքում, երբ վտանգ է սպառնում կոնկրետ մեր արժեհամակարգին և ազգին:

Հաջորդ հարցն այն է, որ Փաշինյանն ասել է, որ կճշտի, բայց արդեն քանի օր է անցել ու նա հայտարարությամբ հանդես չի եկել: Իմ կարծիքով, այս հարցը ճշտելու համար նրան ընդամենը 1 րոպե է հարկավոր, մյուսն էլ վերաբերում է բոլոր այն կուսակցություններին, որոնք այս հարցի վերաբերյալ դեռ չեն բարձրաձայնել իրենց տեսակետն ու դիրքորոշումը: Կուսակցություններն իրենց ելույթների ժամանակ բազմիցս ասել են, որ իրենք ժողովրդի կողմից են և իրենց գործունեությունը բխում է միայն ժողովրդի շահերից ու իրենք բարձրաձայնում են ժողովրդի ձայնը, բայց այն հարցը, որն իրոք մտահոգում է մեր քաղաքացիներին, ինչպես նաև վտանգ է սպառնում, այդ հարցի շուրջ ոչ մի կուսակցություն դեռ դիրքորոշում չի հայտնել, որն էլ շատ զարմանալի է:

Նույնիսկ փողոց դորս չեն եկել, այն դեպքում, երբ ուղղակի ինչ-որ բանի համար բոլորով դուրս կգան փողոց, շատ հետաքրքիր է այս փաստը»:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ իրենց շարժումը քաղաքական բնույթ չի կրում և իրենց խնդիրը ոչ թե իշխանության հետ է, այլ ԼԳԲՏ ֆորումի կազմակերպիչների և քարոզչությամբ զբաղվողների. «Araratnews.am-ի կողմից տարածված տեղեկությունն այն մասին, որ ֆորումը տեղի չի ունենալու,  ապատեղեկատվություն էր, որովհետև «Նոր սերունդ» ՀԿ նախագահն իրենց էջում, ինչպես նաև կայքերից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ այդ ֆորումը պարտադիր տեղի է ունենալու, բայց արդեն փակ ձևաչափով՝ 40 հոգու մասնակցությամբ  և ոչ մի երթ ու լրագրողների կողմից լուսաբանում չի լինելու: Սա կարելի է համեմատել ադրբեջանցի դիվերսանտների հետ, ովքեր 40 հոգով ցանկանում են  մեր սահմանը ճեղքել և ուղղակի Հայաստանի կենտրոնում նստել՝ ասելով, որ մարդ չենք սպանի, պարզապես ուզում ենք նստել և որոշել, թե ինչպես կարելի է ձեզ ոչնչացնել ու գնալ:

Համեմատական տարբերությունն այն է, որ ադրբեջանցիները պետք է ճեղքեն, իսկ ԼԳԲՏ-ն արդեն ճեղքել է, ու գերագույն խնդիրն այն է, որ այդ դիվերսանտներին թույլ չտանք, որ իրենց գործողություններն իրականացնեն և մեր ժողովրդին պառակտեն 2 մասի: Նշեմ նաև, որ որպես քառօրյա պատերազմի մասնակից, ես և այն տղաները, ովքեր, ցավոք, զոհվել են, կռվել ենք ոչ թե ուղղակի հողի, քարի կամ ջրի համար, այլ այն հողի համար, որի վրա մեր պապերի արյունն է թափվել, ովքեր տարիներ շարունակ փորձել են պահպանել ու պաշտպանել մեր ազգային ավանդույթները, արժեհամակարգն ու բարքերը: Եվ այսօր ոմն ԼԳԲՏ համայնք փորձում է ոչնչացնել մեր պապերի թողած հայկական ազգային մտածելակերպը: Մենք իզուր չենք կռվել ու պայքարել և նորից կպայքարենք, որպեսզի մեր երկրում պահպանվեն այդ արժեքները»:

Հիշեցնենք, որ վերջերս կառավարությունը բացասական եզրակություն տվեց անչափահասների շրջանում միասեռականության քարոզն արգելելու մասին ՀՀԿ խմբակցության կողմից առաջարկված օրենքի նախագծին:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից