Հասարակություն գլխավոր 

Հայաստանում և Արցախում ադրբեջանցի ռազմագերիներ չկան. Դավիթ Տոնոյան

Ես քարոզարշավին չեմ մասնակցելու, պետք է ապահովեմ քաղաքական գործընթացներից զինված ուժերի դուրս լինելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Պարոն Տոնոյանը խոսել է նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն հայտարարության մասին, թե Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել բոլոր գերիներին և ձերբակալվածներին: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պաշտոնապես որևէ առաջարկ չի եղել` հավելելով, որ Հայաստանում և Արցախում ադրբեջանցի ռազմագերիներ չկան:

 

Նույն շարքից